Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Ռուբեն Դ.-ի վարած «Range Rover», 37-ամյա Արա Ա.-ի վարած «Mercedes G500», 35-ամյա Ալբերտ Գ.-ի վարած «Nissan» և 30-ամյա Սարգիս Ֆ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան.
Վթարի փաստով նշված գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար