Ստամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկությունները
Թուրքիա
Թուրքիայի նախագահականի Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է Ստամբուլի Շիշլի շրջանում գտնվող Հեյդար Ալիևի անվան այգում տեղադրված կիսանդրին հեռացնելու մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե այգու տարածքում նախատեսվում է մշակութային կենտրոն կառուցել, ինչի հետևանքով պետք է հեռացվի Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին։
Սակայն կենտրոնի հայտարարության համաձայն՝ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նշվում է, որ Շիշլիի այդ հատվածում որևէ աշխատանք չի իրականացվում, իսկ նման նախագիծ օրակարգում չկա։
Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը կոչ է արել հանրությանը չհավատալ շրջանառվող լուրերին՝ դրանք որակելով որպես Թուրքիայի և Ադրբեջանի՝ երկու «բարեկամ ու եղբայրական» երկրների հարաբերությունները թիրախավորող սադրանք։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար