ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են Երեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է Փաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ 

Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNN

Աշխարհ

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի իշխանությունն ամրապնդվում է հակակոռուպցիոն լայնածավալ արշավի ֆոնին։ Վերջին շրջանում պաշտոնանկությունների, հետաքննությունների և ձերբակալությունների ալիքը հասել է իշխող Կոմունիստական կուսակցության ամենաբարձր օղակներին՝ ընդգրկելով նաև այն պաշտոնյաներին, որոնք նախկինում համարվում էին Սիի մերձավոր շրջապատի անդամներ։

Ինչպես գրում է CNN-ը, Չինաստանում կուսակցական պաշտոնյաները մտահոգված են, թե ով կարող է դառնալ հաջորդ թիրախը։ Միևնույն ժամանակ, Սի Ծինփինի իշխանության դիրքերը շարունակում են ամրապնդվել։ Ի տարբերություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, որը ստիպված է պայքարել միջանկյալ ընտրություններում իր կուսակցության դիրքերի պահպանման համար և սահմանադրորեն չի կարող պաշտոնավարել ավելի քան երկու ժամկետ, Սիի իշխանությունը, ըստ CNN-ի, ներկայումս ավելի ապահով է, քան երբևէ։

Այս շաբաթ Պեկինում նախատեսված է Կոմունիստական կուսակցության ավելի քան 200 բարձրաստիճան ներկայացուցիչների փակ հանդիպում, որը կարող է լրացուցիչ ամրապնդել Սիի ազդեցությունն ու հակակոռուպցիոն արշավը։ Հանդիպմանը մասնակիցների թիվը պատմականորեն ցածր է լինելու՝ պաշտոնյաների դեմ իրականացվող գործողությունների հետևանքով։

Հանդիպումն առանձնակի ուշադրության կենտրոնում է նաև այն պատճառով, որ այն տեղի է ունենում հաջորդ տարի նախատեսված՝ կուսակցության ղեկավարության ավելի կարևոր հավաքից առաջ։ Սպասվում է, որ այդ ժամանակ Սի Ծինփինը կձգտի ապահովել իր պաշտոնավարման աննախադեպ չորրորդ ժամկետը։

Սիի՝ ավելի քան 14 տարի տևող իշխանության ընթացքում հակակոռուպցիոն արշավի շրջանակում հեռացվել են միլիոնավոր շարքային պաշտոնյաներ։ Կուսակցության Կենտրոնական կարգապահական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով՝ 2012-2022 թվականներին կոռուպցիայի կասկածանքով հետաքննության են ենթարկվել նախարարական մակարդակի ավելի քան 500 պաշտոնյաներ։ Իսկ վերջին երեք տարում պաշտոնանկ է արվել ևս ավելի քան 410 պաշտոնյա։

Մաքրման գործընթացն ընդգրկել է նաև այն կառույցները, որոնք նախկինում համարվում էին անձեռնմխելի։ Չինաստանի Կենտրոնական ռազմական հանձնաժողովի՝ սովորաբար յոթ անդամից բաղկացած կազմից այժմ մնացել է ընդամենը երկու անդամ, որոնցից մեկը հենց Սի Ծինփինն է։ Կոմունիստական կուսակցության 24 անդամ ունեցող քաղբյուրոյի կազմում ևս այժմ 21 անդամ է մնացել։

Վերջին շաբաթներին կարգապահական հանձնաժողովը գրեթե ամեն օր տեղեկություններ է հրապարակել ձերբակալությունների, նոր հետաքննությունների և կուսակցությունից հեռացումների մասին։ Քաղաքական շրջանակներում մեծ արձագանք է առաջացրել նաև Չունցինի նախկին քաղաքապետ Հուան Ցիֆանի նկատմամբ հետաքննության սկսվելու լուրը։ Նա երկար տարիներ համարվել է քաղաքականապես կայուն դիրքեր զբաղեցնող գործիչ և պաշտոնավարել է Կոմունիստական կուսակցության վեց տարբեր ղեկավարների օրոք։

Պաշտոնանկությունների շարքում է նաև Պեկինի փոխքաղաքապետ Սիա Լինմաոն, որը դրանից ընդամենը օրեր առաջ պետական հեռուստատեսությամբ մասնակցել էր Walmart-ի ղեկավար Ջոն Ֆըրների և ամերիկյան այլ գործարարների հետ հանդիպմանը։ Նրա նկատմամբ հետաքննության մասին տեղեկությունը հրապարակվել է հանդիպումից կարճ ժամանակ անց։

CNN-ի փոխանցմամբ՝ պաշտոնյաների մի մասը ամիսներ շարունակ անհետանում է հանրային կյանքից, մինչև իշխանությունները հայտարարում են նրանց նկատմամբ հետաքննության մասին։ Այդպիսի օրինակ է Սինցզյան շրջանի նախկին ղեկավար Մա Սինժույը, որի նկատմամբ հետաքննության մասին հայտարարվել է ապրիլին, երբ նա արդեն հինգ ամիս չէր հայտնվել հանրության առաջ։

Հակակոռուպցիոն արշավը նաև թուլացրել է պաշտոնյաների միջև նախկինում ձևավորված հովանավորչական և ազդեցության կապերը։ Միաժամանակ, Սի Ծինփինը դեռևս չունի ակնհայտ իրավահաջորդ, ինչը տարբերվում է նրա նախորդների իշխանավարման շրջանից։

Կուսակցության նախկին պաշտոնյա Դեն Յուվենը CNN-ի հետ զրույցում նշել է, որ երիտասարդ պաշտոնյաներն այժմ ենթարկվում են Սիին, և առաջնորդը կարող է իր առաջադրած ցանկացած գործչին դարձնել հավատարիմ աջակից։ Նրա խոսքով՝ Սին դեռ բավական ժամանակ ունի իր թիմը ձևավորելու համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքըՎնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից
Ամենադիտված