Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են Երեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է Փաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին 

Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվել

Աշխարհ

CNN-ի փոխանցմամբ՝ շաբաթ երեկոյան Գերմանիայի մի շարք քաղաքներում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, իսկ դիմակավորված անձինք կոտրել են խանութների ցուցափեղկերն ու թալանել առևտրային կետերը։

«Gen Z-ն կարող է դա անել» շարժման կազմակերպած ցույցերն ուղղված էին կյանքի թանկացման, կրթության ոլորտի թերֆինանսավորման, բնապահպանական խնդիրների և պարտադիր զինվորական ծառայության հնարավոր վերականգնման դեմ։ Կազմակերպիչները կոչ էին արել պահպանել խաղաղությունը, սակայն բախումներ են տեղի ունեցել հատկապես Ֆրանկֆուրտում և Քյոլնում։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը Bild պարբերականին ասել է, որ խաղաղ ցույցերը «զավթել են ձախակողմյան բռնի խմբերն ու միգրանտների համայնքներից սադրիչները»։

Հեսսեն երկրամասի ներքին գործերի նախարար Ռոման Պոզեկն էլ հայտարարել է, որ Ֆրանկֆուրտում ցույցերին միացել է շուրջ 100 նույնականացված ձախ ծայրահեղական։ Նրա խոսքով՝ ամոթալի է, թե ինչպես է ավարտվել քաղաքում անցկացված միջոցառումը։

Ֆրանկֆուրտում, ոստիկանության տվյալներով, ցուցարարները հրկիզվող խառնուրդով շշեր են նետել արտակարգ ծառայությունների աշխատակիցների ուղղությամբ, կոտրել խանութների ցուցափեղկեր։ Զենքի խանութի ցուցափեղկերը կոտրելուց հետո ոստիկանությունը ձերբակալել է մեկ կասկածյալի և առգրավել երկու զենք։ Der Spiegel-ի հաղորդմամբ՝ քաղաքի կենտրոնում մի քանի խանութներ թալանվել են, իսկ ավելի քան 30 մարդ ժամանակավորապես բերման է ենթարկվել։

Քյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել այն բանից հետո, երբ երթի մասնակիցներից ոմանք հրավառություն են կազմակերպել քաղաքի կենտրոնում։ Համբուրգում անկարգությունների դեմ պայքարի ոստիկանությունը միջամտել է բարիկադների հրկիզումից և արտակարգ ծառայությունների աշխատակիցների վրա հարձակումներից հետո։

Բեռլինի ոստիկանության տվյալներով՝ մայրաքաղաքում 27 ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել, իսկ գրեթե 60 մարդ ձերբակալվել է՝ գույքը վնասելու, հարձակման և արտակարգ ծառայությունների աշխատակիցներին դիմադրելու կասկածանքով։

Շարժման կազմակերպիչները հայտարարել են, որ պատասխանատվություն չեն կրում ցույցերից հետո տեղի ունեցած բռնությունների համար։ Նրանց խոսքով՝ իրենք չեն վերահսկել այն, ինչ տեղի է ունեցել հանրահավաքների ավարտից հետո։

Կազմակերպիչների տվյալներով՝ շաբաթ օրը Գերմանիայի տարբեր քաղաքներում անցկացված ցույցերին մասնակցել է շուրջ 120 հազար մարդ։ Շարժման մասնակիցները բողոքում են իրենց ապագային վերաբերող որոշումներում երիտասարդների կարծիքն անտեսելու դեմ։

Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Իտալիայում։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ շաբաթ օրը երկրում ցույցերին մասնակցել է 320 հազար մարդ, որից 70 հազարը՝ Փարիզում։ Նախորդ երկու ցույցերին մասնակցել էր համապատասխանաբար 550 հազար և 410 հազար մարդ։

Ֆրանսիայում ցույցերը հիմնականում խաղաղ են անցել, թեև մի շարք քաղաքներում ծայրահեղական խմբեր փորձել են ներխուժել կենտրոնական հատվածներ՝ վնասներ պատճառելու և թալան իրականացնելու նպատակով։

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքել են վարձակալության մասին օրինագծի դեմ՝ պնդելով, որ այն կխորացնի բնակարանային ճգնաժամը։ Իտալիայում ուսանողներն ու աշխատողները ցույցեր են անցկացրել գնաճի, աշխատավարձերի լճացման և բնակարանների անմատչելիության դեմ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
Ամենադիտված