McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին
Ժամանց
ԱՄՆ-ում կյանքի թանկացումը նվազեցրել է McDonald’s-ի այցելուների թիվը․ ընկերության ռեստորանների վաճառքները երրորդ եռամսյակում նվազել են 0.2%-ով։ Սա առաջին անկումն է 2025 թվականի սկզբից ի վեր։
Արագ սննդի ցանցի հաճախորդները ստիպված են ավելի խնայողաբար ծախսել՝ վառելիքի գների բարձրացման և կյանքի ընդհանուր թանկացման պատճառով։ McDonald’s-ը փորձել է գրավել նրանց՝ վերադարձնելով հավելվածի զեղչերն ու գովազդելով մատչելի առաջարկները։
ԱՄՆ-ում արագ սննդի ոլորտի այցելությունները նույն ժամանակահատվածում նվազել են 2.6%-ով։ Մինչդեռ միջազգային շուկայում McDonald’s-ի վաճառքներն աճել են 1.3%-ով՝ հիմնականում Գերմանիայում և Ավստրալիայում գրանցված աճի շնորհիվ։ Չնայած վաճառքների անկմանը՝ ընկերության զուտ շահույթն աճել է 9%-ով՝ հասնելով 2.49 միլիարդ դոլարի:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է