Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել
Աշխարհ
«Հաբլ» տիեզերական աստղադիտակի օգնությամբ աստղագետներն ուսումնասիրել են «Կատվի պոչ» անվանումը ստացած հսկայական գոյացությունը, որը, հավանաբար, առաջացել է Պլուտոնի չափ երկու մարմինների բախումից։ Այն գտնվում է Բետա Պիկտորիս աստղային համակարգում՝ Երկրից 63 լուսատարի հեռավորության վրա։ Գոյացությունն այնքան երկար է, որ կարող է շուրջ 500 անգամ շրջապատել Արեգակնային համակարգը։

Գիտնականներն ուսումնասիրել են 14 տարվա դիտարկումների տվյալները և պարզել, որ «Կատվի պոչը» հիմնականում կազմված է ածխածնով հարուստ նյութից։ Հետազոտողները նաև հայտնաբերել են պոչի մինչ այժմ անհայտ կորություն, որը, ենթադրաբար, առաջացել է աստղային համակարգի հսկա մոլորակներից մեկի՝ «Բետա Պիկտորիս b»-ի ձգողական ազդեցության հետևանքով։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է