Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ «Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններին Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել ՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ը Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել Ռուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ Պուտին Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին ՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերը ՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումը 

ՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերը

Քաղաքական

Հոկտեմբերի 26-ից 31-ը Բեյրութում անցկացվել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY – International Union of Socialist Youth) Միջերկրածովյան կոմիտեի հերթական հանդիպումը։ Այն կազմակերպվել է MENA LATINA ցանցի հետ համագործակցությամբ։ Երկու միջոցառումների կազմակերպման և հյուրընկալման պատասխանատվությունը ստանձնել է Լիբանանի Առաջադիմական երիտասարդական կազմակերպությունը (PYO)։

ՀՅԴ Երիտասարդականը ներկայացրել են ՀՅԴ Զավարյան ուսանողական միության անդամներ Բագրատ Գրիգորյանը և Շերլին Տիրացույանը։

MENA LATINA-ի հանդիպմանը մասնակցել են Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի տարբեր առաջադիմական երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և քաղաքական գործիչներ։ Միջերկրածովյան կոմիտեի աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել IUSY-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Պաղեստինից, Հունաստանից, Լիբանանից, Մարոկկոյից, Իսպանիայից, Քրդստանից (Հյուսիսային Իրաք), Թունիսից, Թուրքիայից և Արևմտյան Սահարայից, ինչպես նաև այլ երկրներից ու տարածքներից։

Այցի օրակարգը ներառել է նաև քաղաքական հանդիպումներ։ Պատվիրակները հանդիպել են Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի, կառավարության անդամների և Առաջադիմական սոցիալիստական կուսակցության (PSP) ղեկավարների հետ։ Վերջինս PYO-ի մայր կուսակցությունն է։

Հանդիպման հիմնական քննարկումները ծավալվել են «Միջերկրածովյան երիտասարդությունն ընդդեմ ծայրահեղ աջերի․ սոցիալիստական պատասխան» խորագրի շուրջ։ Մասնակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա հակամարտություններին, աշխարհաքաղաքական զարգացումներին, միջազգային հարաբերությունների խնդիրներին և ծայրահեղ աջ ուժերի աճող ազդեցությանը։ Երկրային զեկույցների և քննարկումների ընթացքում ներկայացվել են տարբեր երկրներում առաջադիմական երիտասարդական կազմակերպությունների գործունեության առջև ծառացած դժվարությունները՝ կարևորելով նաև միջազգային համագործակցության և համերաշխության անհրաժեշտությունը։

ՀՅԴ պատվիրակներն իրենց ելույթներում ներկայացրել են Լիբանանի հայ համայնքի առջև ծառացած խնդիրներն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հայաթափմանն ու էթնիկ զտմանը, որոնք ՀՅԴ ներկայացուցիչները դիտարկել են որպես Հայոց ցեղասպանության շարունակություն։ Նրանք միաժամանակ մտահոգություն են հայտնել միջազգային հանրության, հատկապես՝ առաջադիմական քաղաքական ուժերի և երիտասարդական շարժումների ոչ բավարար արձագանքի կապակցությամբ։

Մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում, որոնց առանցքային թեմաներից էր նաև Գազայում իրականացվող ցեղասպանությունը, հայկական պատվիրակությունը ներկայացրել է Արցախի և Գազայի իրավիճակների միջև առկա զուգահեռները։ Խոսվել է նաև Իսրայելի կողմից ապօրինաբար պահվող պաղեստինցի անձանց մասին։ Այս համատեքստում պատվիրակները բարձրացրել են Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների խնդիրը՝ ընդգծելով, որ նրանց ճակատագիրը նույնպես պետք է լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

ՀՅԴ ներկայացուցիչները կարևորել են միջազգային սոցիալիստական շարժման ակտիվ ներգրավվածությունը՝ շեշտելով, որ նման հարթակները պետք է ծառայեն ոչ միայն խնդիրների քննարկմանը, այլև դրանց շուրջ միջազգային իրազեկվածության բարձրացմանն ու գործնական համերաշխության ձևավորմանը։ Մասնավորապես, ընդգծվել է ապօրինաբար ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության և արդարության վերականգնման ուղղությամբ հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը։

Բեյրութում գտնվելու ընթացքում պատվիրակներն այցելել են նաև պաղեստինցի փախստականների ճամբար։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ փախստականների կենսապայմաններին և արտահայտել համերաշխությունը պաղեստինցի ժողովրդին ու գործընկեր երիտասարդական կառույցներին, այդ թվում՝ «Ֆաթհ» երիտասարդական շարժմանը և Պաղեստինի ուսանողների ընդհանուր միությանը (GUPS)։

Ծրագրի մեկ այլ կանգառ է եղել «Ալ-Նահար» թերթի խմբագրությունը։ Պատվիրակները եղել են նաև Բեյրութի նավահանգստում, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել են դրա գործունեությանն ու քաղաքի տնտեսական և հասարակական կյանքում ունեցած նշանակությանը։

Հանդիպումների ավարտին կազմակերպվել են նաև մասնակից կառույցների միջև հետագա համագործակցության հնարավորություններին և փոխադարձ կապերի ամրապնդմանն ուղղված քննարկումներ։

ՀՅԴ Երիտասարդականը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել հայկական հիմնահարցերը միջազգային հարթակներում՝ կարևորելով դրանց շուրջ միջազգային համերաշխության ձևավորումը։ Հայկական հարցերի պաշտպանությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, արդարության և մարդու իրավունքների առաջմղումը մնում են միջազգային երիտասարդական համագործակցության շրջանակում իր գործունեության կարևոր ուղղություններից։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը
Ամենադիտված