Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովը
Քաղաքական
Նոյեմբերի 3-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արք. Ներսիսյանի նախագահությամբ սկսվեց թեմի քահանաների տարեկան ժողովը:
Անդրադառնալով թեմի կրթական գործունեությանը՝ Եզրաս սրբազանը նշեց, որ խրախուսում և աջակցում է ծուխերում կրթական նոր հաստատությունների ստեղծմանը և արդյունավետ գործունեությանը՝ որպես Հայ Եկեղեցու առաքելության կարևոր մաս:
Սրբազան հոր խոսքով կրթօջախները ոչ միայն հայերենի և քրիստոնեական ուսուցման կենտրոններ են, այլև սփյուռքում ընտանիքների համախմբման կարևոր միջոց։
Ռուսաստանում Հայ Եկեղեցու հովանու ներքո գործում է շուրջ 60 կրթական կենտրոն, որտեղ սովորում են ավելի քան երեք հազար տարբեր տարիքի հայեր:
Նշանակալի է Եզրաս սրբազանի նախաձեռնությամբ բացված Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի դերը, որը տարեցտարի համալրվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներից եկած նոր ուսանողներով։
Սբ. Գր. Նարեկացու անվան վարժարանը նույնպես սփյուռքում կազմակերպվող ազգային կրթական գործի կարևոր ձեռքբերում է:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է