Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է
Սպորտ
Ֆրանսիական ՊՍԺ-ի եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին պատմել է, թե 2021 թվականին Լիոնել Մեսսիի տեղափոխությունը փարիզյան ակումբ ինչպես է անդրադարձել իր խաղի վրա։
«Երբ Մեսսին եկավ, ՊՍԺ-ի նախագիծը փոխվեց, մեր խաղաոճը՝ նույնպես։ Ես այլևս չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս, օրինակ՝ ավելի շատ գրոհել։ Ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ և մեծ քննադատության էի արժանանում»,- Հակիմիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ի կազմում հանդես է եկել 2021-ից 2023 թվականներին։ Այդ ընթացքում արգենտինացին երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և նվաճել երկրի Սուպերգավաթը։
Ինչ վերաբերում է Հակիմիին, ապա ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Armsport.am


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է