Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին
Աշխարհ
Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Ըստ հաղորդագրության՝ բոլոր աշխատակիցներն արագ տարհանվել են, ոչ ոք չի տուժել: Հարվածի հետևանքով պահեստում հրդեհ է բռնկվել:
Ադիգեյսկի հարավ-արևմուտքում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնն ընկերության ամենամեծ և ամենակարևոր բաշխման կենտրոններից մեկն է Ռուսաստանի ամբողջ հարավում: Պահեստային համալիրի ընդհանուր մակերեսը, տարբեր գնահատականներով, կազմում է մոտավորապես 10000 քմ: Ձեռնարկությունը կարող է տեղավորել ավելի քան 1500 աշխատակցի։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է