«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ» «Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ» Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ» «Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո 

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը լրագրողներին պատասխանելու փոխարեն փախուստի իսկական մաստեր կլաս անցկացրին։

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ երկուսն էլ եկել էին Ազգային ժողով՝ ներկայացնելու 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը, սակայն ամեն ինչ արեցին, որպեսզի լրագրողների հարցերին չպատասխանեն։

Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը, կարծես, մոռացել էին, որ խորհրդարանը հանրային հաշվետվողականության հարթակ է, ոչ թե մի վայր, որտեղ պաշտոնյաները կարող են հայտնվել, բյուջե ներկայացնել ու տարբեր դռներով ճողոպրել՝ առանց հանրությանը հուզող հարցերին պատասխանելու։

Սուրեն Պապիկյանի՝ լրագրողներից խուսափելու գործելաոճն արդեն վաղուց նորություն չէ։ Տարիներ շարունակ նա նախընտրել է փակ հանդիպումներ կազմակերպել լրագրողների հետ՝ երբեմն փոքրիկ-մոքրիկ տեղեկություններ հաղորդելով, իսկ վերջին տարիներին, կարծես, ընդհանրապես որոշել է լրագրողների հարցերից հեռու մնալ։ Նա խուսափում է ոչ միայն կառավարության նիստերից հետո լրագրողների հետ շփվելուց, այլև առավելագույնս փորձում է շրջանցել խորհրդարան այցելությունների ժամանակ նրանց հարցերին պատասխանելու պարտավորությունը։

Երեկ էլ բացառություն չեղավ։

Ազգային ժողովում շուրջ երեք ժամ տևած քննարկումներից հետո Պապիկյանի անվտանգությունն ապահովող անձինք տարբեր դռների մոտ էին կանգնել՝ նախարարին հնարավորինս աննկատ մեքենա հասցնելու և լրագրողների հետ հանդիպումից փրկելու համար։ Եվ նրանց այդ ծրագիրը հաջողվեց։ Լրագրողները տարբեր անկյուններում սպասում էին Պապիկյանին, սակայն այդպես էլ չկարողացան նրան հարցեր ուղղել։

Իսկ մենք հետաքրքրված ենք, թե ինչ է կատարվում բանակում։ Ինչո՞ւ են զինված ուժերում մահվան և ինքնասպանությունների դեպքերը շատանում։ Ի՞նչ է անում Պաշտպանության նախարարությունը՝ զինծառայողների կյանքը պաշտպանելու համար։ Եվ, ի վերջո, ո՞վ է պատասխան տալու բանակում արձանագրվող ողբերգությունների համար։

Այս հարցերի պատասխանները հանրությունը սպասում է տարիներ շարունակ, իսկ Պապիկյանը շարունակում է խուսափել դրանցից։

Նրա փախուստը, սակայն, երեկվա միակ դրվագը չէր։

Հաջորդը Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն էր, որը նույնպես խորհրդարան էր եկել, սակայն լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն հայտարարեց, թե զբաղված է և չի կարող պատասխանել։ Ավելին՝ Ասրյանը լրագրողներին հորդորեց իրենց հարցերով մասնակցել Ջերմուկում անցկացված փակ քննարկմանը։

Փաստորեն, Գլխավոր շտաբի պետը կարծում է, որ բանակի խնդիրների մասին լրագրողները պետք է տեղեկություններ ստանան փակ քննարկումների ընթացքում, որոնց բովանդակությունը հանրության համար անհասանելի է։

Ասրյանը, սակայն, մի բան հաշվի չի առել. փակ քննարկումների ժամանակ հանրությունը չի կարող տեղեկանալ բանակում տիրող իրավիճակի մասին։ Լրագրողներն իրենց հարցեր են ուղղում ոչ թե փակ քննարկման մանրամասները հրապարակելու, այլ կառույցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հանրությանը բացատրություն տալու համար։

Երբ բանակում արձանագրվում են ողբերգական դեպքեր, երբ զինծառայողների կյանքի անվտանգության հարցը հանրային մտահոգության առարկա է, Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը չեն կարող իրենց զբաղվածությամբ կամ փակ քննարկումների հղումներով ազատվել պատասխանելու պարտավորությունից»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանըԻշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգումԻնչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցումՈվքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված