Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ» «Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ» Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ» «Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ» 

ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանը կարող է հայտնվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի թիրախում։

Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել այդ հոդվածը՝ անդամավճարների և կազմակերպության աշխատանքներին չմասնակցելու պատճառով։ Ստացվում է՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայությունը դեռևս բավարար չէ, իսկ կազմակերպության պահանջները շարունակում են մնալ օրակարգում։

Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարաբերությունները շարունակում են մնալ անորոշության մեջ։ Երևանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին, սակայն ՀԱՊԿ-ը, կարծես, չի պատրաստվում այդ հանգամանքը դիտարկել որպես անդամակցությունից հրաժարվելու հիմք։

Ավելին՝ այժմ Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին խոսակցությունն է օրակարգ բերվում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը։

«Դա վերաբերում է անդամավճարներին և, այսպես ասած, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ներկայությանը, բայց դրա աշխատանքներին [արդեն երրորդ տարին] չմասնակցելուն»,- ասել է նա։

Այս հայտարարությունը ուշագրավ է հատկապես այն առումով, որ Հայաստանը տարիներ շարունակ դժգոհություն է հայտնել ՀԱՊԿ-ի անգործությունից՝ մասնավորապես Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ կազմակերպության արձագանքի բացակայությունից։

Երևանը բազմիցս բարձրաձայնել է, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։ Սակայն կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարությունից ստացվում է, որ կառույցն իր հերթին Հայաստանից պահանջներ ունի՝ անդամավճարների և կազմակերպության աշխատանքներին մասնակցության մասով։

Այսպիսով, ՀԱՊԿ-ը, որի աջակցությունը Հայաստանը սպասել է անվտանգության ամենածանր իրավիճակներում, այժմ խոսում է Հայաստանի նկատմամբ կանոնադրական դրույթ կիրառելու հնարավորության մասին։

Ի՞նչ է նշանակում 25-րդ հոդվածը Հայաստանի համար։ Մասադիկովի հայտարարությունից դեռևս պարզ չէ՝ արդյոք խոսքը կոնկրետ պատժամիջոցների, անդամակցության կարգավիճակի փոփոխության, թե կազմակերպության ներսում Հայաստանի նկատմամբ այլ սահմանափակումների մասին է։ Հստակ է միայն, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի չմասնակցությունը դիտարկում է որպես խնդիր, իսկ անդամավճարների հարցը շարունակում է մնալ օրակարգում։

Հայաստանի իշխանությունների համար սա հերթական անհարմար հարցն է․ եթե ՀԱՊԿ-ը չի կատարել իր անվտանգության պարտավորությունները, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է շարունակի վճարել կազմակերպությանը և պահպանել անդամակցության ձևական կարգավիճակը։

Մյուս կողմից՝ եթե Հայաստանը դեռևս մնում է ՀԱՊԿ անդամ, ապա ինչպիսի՞ իրավական և քաղաքական հետևանքներ կարող են առաջանալ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման դեպքում։

ՀԱՊԿ-ի հայտարարությունը հերթական անգամ բացահայտում է Հայաստանի և կազմակերպության միջև ստեղծված հակասությունը։ Երևանը չի մասնակցում կառույցի աշխատանքներին, բայց անդամակցության հարցը վերջնականապես լուծված չէ։ Իսկ այս իրավիճակում Մասադիկովի հայտարարությունը կարող է դառնալ նոր քաղաքական ճնշման գործիք՝ Հայաստանի նկատմամբ։

Մնում է սպասել՝ արդյոք Հայաստանի իշխանությունները կարձագանքեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը, թե այս հարցն էլ կթողնեն անպատասխան՝ ինչպես կազմակերպության հետ հարաբերությունների ապագայի մասին բազմաթիվ հարցեր»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանըԻշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգումԻնչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցումՈվքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերը
Ամենադիտված