ՌԴ-ի հարվածների թիրախում են հայտնվել «Նովայա պոչտայի» տերմինալը, էլեկտրաենթակայանն ու Սև ծովում գտնվող նավը Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Bild. Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել հյուրանոցում Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 5 Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ» «Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ» 

«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ազգային ժողովում օրերս տեղի ունեցած բանավեճը՝ «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի» մասին օրենքի նախագծի շուրջ, ավելի շատ հիշեցնում էր ֆինանսական իլ յուզիոնիստի ելույթ, որտեղ հանդիսատեսին փորձում են համոզել, թե դատարկ գլխարկից հանված ճագարը ոչ թե պարտքով է վերցված, այլ տեղական արտադրության «ռեկորդային աճի» արդյունք է։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առջև դրեց չոր ու դաժան թվերը. առևտրաշրջանառության դեֆիցիտը հասել է պատմական 18%-ի, իսկ վճարային դեֆիցիտը կազմում է 1,5 միլիարդ դոլար (այն դեպքում, երբ ընդամենը երկու տարի առաջ այն 700 միլիոն էր)։ Սա պարզապես վիճակագրական տող չէ, սա երկրի տնտեսական «արյունահոսության» ախտորոշումն է. Հայաստանից ավելի շատ փող է դուրս հոսում, քան մտնում։

Ֆինանսների նախարարի պատասխանն արժանի էր տնտեսագիտական Նոբել յան մրցանակի՝ «հանգստացնող ժանրում»։ Պարզվում է՝ ներմուծման այս ահռելի աճը պետք չէ շփոթել տնտեսական թուլության հետ. սրանք «կապիտալ և միջանկյալ պահանջարկի ապրանքներ են» (համապատասխանաբար 450 մլն և 600 մլն դոլարի աճով), որոնք «մեծացնում են մեր արտադրական հնարավորությունները»։

 Ինչպես հակադարձեց Նարեկ Կարապետյանը, միջանկյալ ապրանքների ներմուծման նման կախվածությունը ոչ թե տնտեսական թռիչքի, այլ տեղական արտադրության և մրցակցային առավելությունների իսպառ բացակայության ապացույցն է։ Եթե դու ամեն ինչ՝ հումքից մինչև մեխ, ներմուծում ես դրսից, որպեսզի տեղում ինչ-որ բան հավաքես, դա արտադրություն չէ, դա ուրիշի տնտեսությունը ֆինանսավորելու ազնիվ ձգտում է։

Կարապետյանի ներկայացրած հաջորդ ցնցող փաստը վերաբերում էր տնտեսվարողների աջակցությանը։ Երկրի ողնաշարը հանդիսացող և 10 միլիարդ դոլար հարկ վճարող տնտեսվարողները պետությունից հետ են ստանում իրենց վճարած հարկերի ընդամենը 0,2-0,5%-ը։

 Սա նման է նրան, որ ռեստորանում 100 000 դրամի պատվեր անեք, իսկ տնօրինությունը որպես «մեծահոգի աջակցություն» ձեզ 200 դրամանոց ծամոն նվիրի ու պնդի, թե խրախուսում է ձեր հաճախակի այցելությունները։ Նման պայմաններում տեղական արտադրողից մրցունակություն պահանջելը պարզապես աբսուրդի ժանրից է։

Նախարարության առաջարկած տնտեսական մոդելը պարզ է ու «հանճարեղ». ունենք ռեկորդային առևտրային ճեղքվածք, տեղական արտադրողին տալիս ենք փշրանքներ, իսկ արդյունքում առաջացած ահռելի դեֆիցիտը փակում ենք նոր պետական պարտքերով և քաղաքացիներին վարկային լծի տակ գցելով։

Իսկ երբ հարցը հասնում է վճարային հաշվեկշռի իրական դեֆիցիտին, նախարարությունը սիրով գնդակը գցում է Կենտրոնական բանկի դաշտ՝ խոստանալով, թե ԿԲ նախագահը կգա ու «վիճակագրական հարցը» կպարզաբանի։ Այսինքն, երբ գրպանումդ փող չկա, դա տնտեսական խնդիր չէ, դա պարզապես «վիճակագրական հարց» է, որը պետք է ճիշտ ձևակերպել։

Նարեկ Կարապետյանի դիտարկումները ցույց տվեցին, որ 2027 թվականի բյուջետային նախագիծը ոչ թե զարգացման, այլ պարտքային իներցիայի բյուջե է։ Քանի դեռ պետության տնտեսական քաղաքականությունը հիմնված է «վերցնենք պարտքը, փակենք ծակը» սկզբունքի վրա, իսկ տեղական տնտեսվարողը ստանում է իր վճարածի 0,5 %-ը, ռեկորդային դեֆիցիտները լինելու են մեր միակ «ստաբիլ» ձեռքբերումը։

 Բայց հարց է առաջանում. մինչև ե՞րբ է պարտքով «շնչող» տնտեսությունը ներկայացվելու որպես հաջողության պատմություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ-ի հարվածների թիրախում են հայտնվել «Նովայա պոչտայի» տերմինալը, էլեկտրաենթակայանն ու Սև ծովում գտնվող նավըՍամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստBild. Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել հյուրանոցումՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 5Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանըԻշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգումԻնչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցումՈվքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Ամենադիտված