Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներով զորավարժություններ է անցկացրել
Աշխարհ
Հյուսիսային Կորեան վարժանքներ է անցկացրել՝ օգտագործելով հեռահար ռազմավարական թևավոր հրթիռներ, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեայի արևելքում տեղի է ունեցել հրթիռային ստորաբաժանման կրակային ստորաբաժանման ցուցադրական վարժանք:
«Վարժանքներին մասնակցող ստորաբաժանումը անթերի կատարել է (մոդելավորված – խմբ.) օդանավակայանը հեռահար ռազմավարական թևավոր հրթիռներով խոցելու առաքելությունը», - գրում է գործակալությունը:
Նշվում է, որ վարժանքներն ուղղված էին մարտական համակարգերի տեխնիկապես արդիականացմանը և ռազմավարական զենքի օգտագործման պատրաստվածության բարձրացմանը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է