ՆԱԲՈՒ-ն բացահայտումներ է ներկայացրել հանցավոր խմբավորման մասին.«Կարթագեն» գործի շարունակությունը
Աշխարհ
Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը նոր զարգացում է ստացել․ «Կարթագեն» գործի շարունակության շրջանակում բացահայտումներ են ներկայացվել հանցավոր միջազգային խմբավորման և ուկրաինական ուժային կառույցների ենթադրյալ կապերի մասին։
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ՆԱԲՈՒ) քննիչների տվյալներով՝ ուկրաինական հատուկ ծառայությունների ղեկավարությունը սերտորեն համագործակցել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորման հետ՝ գումարի դիմաց ապահովելով դրա անդամների անպատժելիությունը։
Ըստ հետաքննության՝ իրավապահները աչք են փակել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, խարդախ զանգերի կենտրոնների և այլ հանցավոր գործունեության վրա։
Հետաքննության հիմնական բացահայտումներից են՝
-
Խմբավորման ղեկավարներից մեկը եղել է Ռուսաստանի քաղաքացի՝ «Մեքսիկացի» մականունով, որը «Խիմպրոմ» թմրակարտելի հիմնադիրն է։ Հրապարակված ձայնագրություններում նա հիշատակում է իր կապերը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ ԱԴԾ-ի հետ։
-
Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) աջակցությամբ խմբավորման անդամները հասանելիություն են ստացել «Անվտանգ քաղաք» համակարգին, հետևել մարդկանց և տեղեկություններ հավաքել իրենց հնարավոր զոհերի մասին։
-
Bihus.Info-ի հետաքննությունից հետո խմբավորման անդամները քննարկել են U420 խանութների դեմ հանդես եկող լրագրողներին և ակտիվիստներին լռեցնելու տարբերակները։ Մասնավորապես, նրանք ծրագրել են թթվով այրել լրագրող Դենիս Բիհուսին։
-
ՆԱԲՈՒ-ի հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես են խմբավորման դեմ դուրս եկած անձին դաժան ծեծի ենթարկում մուրճով։
-
U420 ցանցի սեփականատերերը քննարկել են ներքին գործերի և առողջապահության նախարարներին 500 հազար դոլար փոխանցելու հարցը՝ իրենց արտադրանքի արգելքը կանխելու նպատակով։
-
Խմբավորումը վերահսկել է առնվազն 52 խարդախ զանգերի կենտրոն, որտեղ աշխատել է շուրջ 2700 մարդ։ Յուրաքանչյուր կենտրոնի գործունեությանն իրավապահների կողմից չխոչընդոտելու դիմաց, ըստ հետաքննության, ամսական վճարվել է մոտ 7 հազար դոլար։
-
Գաղտնի տպարանում պատրաստվել են 5-ից 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ՝ նմանակելով իսկական թղթադրամների պաշտպանական տարրերը։
-
Խմբավորման անդամները քննարկել են նաև ՆԱԲՈՒ-ի աշխատակիցների հետ կապված գործով ապացույցներ կեղծելու և հնարավոր վկայի վրա ճնշում գործադրելու հարցերը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է