Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ էներգետիկ ըմպելիք օգտագործելու և ծխախոտ ծխելու հետևանքով «Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Արտաշատի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի անչափահասի բուժօգնության է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com—ը։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ե․-ն է։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական աշխատանքների արդյունքում երեխայի պապիկը՝ Արարատի մարզի բնակիչ 71-ամյա Գրիշա Մ․-ն, հայտնել է, որ թոռնիկը հոկտեմբերի 9-ին խմել է էներգետիկ ըմպելիք և ծխել ծխախոտ, ինչի հետևանքով էլ ստացել է վերը նշված թունավորումը։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է