Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին
Հայաստան
Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել․
«Սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում այսօր առավոտյան գոյացած հերթի վերաբերյալ։
Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենը նախապես իրազեկել էր ուղևորներին, որ նշված կայարանում երրորդ շարժասանդուղքի տեղադրման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտելու նպատակով երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար։ Խնդրում ենք զերզ մնալ իրավիճակը թյուր մեկնաբանող հրապարակումներից։
Մետրոպոլիտենի տեխնիկական վերազինումը կնպաստի ուղևորափոխադրման առավել անվտանգ և հարմարավետ պայմանների ապահովմանը»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենը նախապես տեղեկացրել էր՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում երրորդ շարժասանդուղքի ապամոնտաժման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու նպատակով երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Նշվել էր նաև, որ այդ պատճառով գործող անցակետերում հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է