NASA-ի 30 միլիոն դոլարանոց փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Swift աստղադիտակն այրվել է
Գիտություն և Մշակույթ
NASA-ի Swift տիեզերական աստղադիտակը, որը շուրջ 22 տարի ուսումնասիրել է բարձր էներգիայով տիեզերական երևույթները, դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում՝ Ինդոնեզիայի երկնքում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը։
Մոտ 1,5 տոննա զանգվածով աստղադիտակը մթնոլորտ է մտել Հյուսիսային Սումատրա նահանգի երկնքում՝ հասարակածից շուրջ 322 կմ հյուսիս։ Այդ պահին դրա արագությունը 22 անգամ գերազանցել է ձայնի արագությունը։
Մթնոլորտ մտնելիս սարքի մեծ մասն այրվել է, սակայն առավել ամուր կառուցվածքային որոշ բեկորներ կարող էին հասնել Երկրի մակերևույթին։ NASA-ի տվյալներով՝ բեկորների անկման հետևանքով ավերածություններ չեն գրանցվել։
Աստղադիտակը փրկելու և դրա ծառայության ժամկետը երկարացնելու նպատակով NASA-ն հուլիսին ուղեծիր էր ուղարկել Link քարշակ արբանյակը։ Նախատեսվում էր, որ այն կմոտենա Swift-ին, հատուկ մանիպուլյատորներով կբռնի սարքը և կբարձրացնի դրա ուղեծիրը։ Սակայն արձակումից կարճ ժամանակ անց քարշակի նավիգացիոն կառավարման համակարգում անսարքություն էր առաջացել։ Ապարատը սկսել էր պտտվել, իսկ կապը դրա հետ ընդհատվել էր։ Արդյունքում շուրջ 30 միլիոն դոլար արժողությամբ փրկարարական առաքելությունը ձախողվել էր։
Ուղեծրում գտնվելու 22 տարիների ընթացքում Swift-ը հայտնաբերել է գամմա ճառագայթման ավելի քան 2000 բռնկում և գերնոր աստղերի շուրջ 1400 պայթյուն՝ նշանակալի ներդրում ունենալով տիեզերական հետազոտություններում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է