Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալված
Աշխարհ
Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը բացահայտել և վնասազերծել է մի խումբ, որը 2023 թվականի հունիսից մինչև 2025 թվականի դեկտեմբեր ռազմական նշանակության արտադրանք է մատակարարել Ռուսաստան։
Ձերբակալվել է վեց մարդ՝ Լեհաստանի հինգ քաղաքացի և մեկ Ռուսաստանի քաղաքացի։ Խուզարկություններ են իրականացվել երեք վոյեվոդություններում՝ ընդհանուր 21 հասցեում։
Հետաքննության վարկածով՝ խմբի անդամները տարբեր ապրանքներ են ձեռք բերել, այդ թվում՝ առցանց խանութներից, այնուհետև դրանք տեղափոխել թաքստոցներով կահավորված մեքենաներով և ուղարկել Կալինինգրադի մարզ։ Բեռների մի մասը Լեհաստանի հատուկ ծառայություններին հաջողվել է կասեցնել։
Ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվել լրտեսության և ռազմական նշանակության արտադրանքի ապօրինի շրջանառության համար։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է