Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզը
Աշխարհ
Իրանական կողմը բաց հասանելիությամբ հրապարակել է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության համակարգերի և ռադիոտեղորոշիչ ենթակառուցվածքների ենթադրյալ տեղակայման մանրամասն քարտեզը։
Իրանական աղբյուրների պնդմամբ՝ տեղեկությունները հավաքագրվել են հանրությանը հասանելի արբանյակային լուսանկարների և այլ բաց աղբյուրների հիման վրա։ Նշվում է, որ ներկայացված տվյալները վերաբերում են 2026 թվականի նոյեմբերին։
Ավելի վաղ Իրանի ներկայացուցիչները մեղադրել էին Իսրայելին՝ Բաքվին Թեհրանի հետ հնարավոր ռազմական հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար։ Այդ հայտարարությունները կապվել էին նաև, իրանական կողմի պնդմամբ, այսպես կոչված, Իրանական Ադրբեջանն անջատելու հնարավոր ծրագրերի հետ։
Իրանում նաև զգուշացրել էին, որ նման զարգացումների դեպքում երկրի պատասխանը կոշտ կլինի։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է