Ֆրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունը
Իրավունք
Ֆրանսիայում հայտնաբերվել են աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի ստորագրությամբ վեց ինքնատիպ փորագրությունները, որոնք գողացվել էին հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը։ Գործի շրջանակում ձերբակալվել է յոթ մարդ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ազգային ժանդարմերիան։
Գողությունը տեղի էր ունեցել Ալպեր-Մարիտիմ դեպարտամենտի Մուժեն քաղաքի պատմական կենտրոնում։ Քննիչների տվյալներով՝ դիմակավորված և ձեռնոցներով երկու անձ ներխուժել էին տարածք, հափշտակել արվեստի գործերն ու դիմել փախուստի, իսկ երրորդ կասկածյալը նրանց սպասել էր մեքենայում։
Գողացված փորագրությունների արժեքը գնահատվում է ավելի քան 100 հազար եվրո, թեև դրանց իրական արժեքը դժվար է որոշել։
Հետաքննության ընթացքում իրավապահները բացահայտել են ինչպես գողությունն անմիջականորեն իրականացրած անձանց, այնպես էլ գողացված գործերը ձեռք բերած և հանցակիցներին օժանդակած մարդկանց։ Հայտնաբերված արվեստի գործերը, ըստ ժանդարմերիայի, պահպանվել են անթերի վիճակում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է