Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրը
Աշխարհ
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի վավերացման օրինագծի առաջին հոդվածին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Համաձայնագրով նախատեսվում է, որ երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլոր երեքի դեմ՝ հիմք ստեղծելով փոխադարձ ռազմական աջակցության համար։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համաձայնագիրն ընդունել էր հոկտեմբերի 27-ին։ Այն ստորագրվել էր օգոստոսի 7-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից։
Համաձայնագրի քննարկումների ընթացքում ընդդիմությունը մտահոգություն էր հայտնել Թուրքիայի՝ տարածաշրջանային հակամարտություններին ներգրավվելու հնարավորության վերաբերյալ։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Ֆաիք Օզթրաքը, աջակցելով համաձայնագրին, ընդգծել է, որ խորհրդարանը պետք է պահպանի իր լիազորությունները՝ թուրքական զինված ուժերն արտերկրում տեղակայելու հարցում։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ համաձայնագիրը չի նախատեսում հութիների դեմ ռազմական բախում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերի տեղակայումը երկրի սահմաններից դուրս հնարավոր է միայն խորհրդարանի հաստատմամբ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է