Ռուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգեր
Աշխարհ
Ռուսաստանը պայմանավորվել է Իրանին մատակարարել կառավարվող «Իզդելիե 305» հրթիռների 90 ուղղաթիռային արձակման կայան։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
«Իզդելիե 305»-ը բարձր ճշգրտության զենք է, որն ակտիվորեն կիրառվում է ռուսական բանակի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։
Հրթիռը զարգացնում է վայրկյանում մոտ 230 մետր արագություն և կարող է խոցել փոքր չափերի շարժվող թիրախներ։ Այն զգալիորեն ավելի արագ է, քան անօդաչու թռչող սարքը, իսկ օպերատորը կարող է ընթացքի ժամանակ ճշգրտել դրա թռիչքի ուղղությունը։
Financial Times-ը նշում է, որ գործարքը վկայում է Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմական համագործակցության ընդլայնման մասին՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե Ռուսաստանը գրեթե չի աջակցում Իրանին։
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր նաև Իրանին ռուսական «Վերբա» զենիթահրթիռային համալիրների մատակարարման և իրանական գերձայնային հրթիռների մշակման հարցում ցուցաբերվող աջակցության մասին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է