Եվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ Bloomberg
Աշխարհ
Եվրոպական ավիաընկերությունները կրկին բախվել են ինքնաթիռներում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգերի։ Այսօր նման հաղորդումներ են ստացվել միանգամից մի քանի ավիափոխադրողների, այդ թվում՝ Wizz Air-ի, Finnair-ի և լեհական LOT-ի վերաբերյալ։
Դուբլինից Հռոմ ուղևորվող Aer Lingus ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ռազմական օդանավակայանում։
Finnair-ը հայտնել է Հելսինկիից Հռոմ և Վիեննա մեկնող երկու չվերթերի հասցեին հնչած սպառնալիքների մասին։ Բոլոր ահազանգերը կեղծ են եղել։
Չեխիայի ոստիկանությունը նույնպես տեղեկություններ է ստացել դեպի Պրահա ուղևորվող չորս ինքնաթիռների նկատմամբ սպառնալիքների մասին։ Նախազգուշացում է ստացվել նաև Վիեննայի գլխավոր օդանավակայանում։
Wizz Air-ն այս շաբաթ արդեն մի քանի անգամ նմանատիպ հաղորդումներ է ստացել։
Bloomberg-ի տվյալներով՝ սպառնալիքները հստակ օրինաչափություն չունեն․ դրանք վերաբերում են տարբեր ավիաընկերությունների և երթուղիների։
Նշվում է, որ Եվրոպայի օդային տարածքում օրական իրականացվում է ավելի քան 30 հազար չվերթ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է