Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել է
Հասարակություն
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում գտնվող La Costa ռեստորանի իտալացի խոհարար Դավիդե Տամբուրելլոն աշխատանքից ազատվել է՝ անանասով պիցցա պատրաստելուց հրաժարվելու պատճառով։ Խոհարարը դա համարել է իր մշակույթի նկատմամբ վիրավորանք։
Պատվերը ստացվել էր միջոցառման կազմակերպչից, որի հյուրերը երեկույթի վրա ծախսել էին ավելի քան 15 հազար դոլար։ Ղեկավարության հետ զրույցից երկու շաբաթ անց Տամբուրելլոն ազատվել է աշխատանքից։
Սակայն խոհարարը կարճ ժամանակ անց նոր աշխատանք է գտել մեկ այլ ռեստորանում, իսկ նրա նախկին աշխատավայրն էլ շուտով փակվել է։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է