Մարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներ
Գիտություն և Մշակույթ
NASA-ի «Perseverance» մարսագնացը Մարսի վրա հայտնաբերել է մոտ 100 նանոմետր լայնությամբ փոշու մասնիկներ, որոնք մարդու մազից շուրջ 500 անգամ բարակ են։
Գիտնականների խոսքով՝ այդ մասնիկներից որոշները կարող են ներթափանցել մարդու թոքեր, անցնել արյան շրջանառություն և վնասել ներքին օրգանները։ Մարսի փոշին պարունակում է նաև քիմիական միացություններ, որոնք մեծ չափաբաժինների դեպքում կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար։
Մարսագնացն ուսումնասիրում է նաև, թե ինչպես է փոշին փոխազդում տիեզերական հանդերձանքի նյութերի հետ։ Հետազոտության արդյունքները կօգնեն մշակել տիեզերագնացներին փոշուց պաշտպանելու արդյունավետ միջոցներ՝ հաշվի առնելով NASA-ի՝ 2030-ականներին մարդկանց Մարս ուղարկելու ծրագրերը։
Գիտնականները նշում են, որ Մարսի փոշին հաղթահարելի վտանգ է, սակայն դրա ազդեցությունը պետք է հաշվի առնել ապագա տիեզերական առաքելությունների նախապատրաստման ընթացքում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է