Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից
Հայաստան
Շաքիի դեպքը չի խոսում այն մասին, որ Հայաստանի սահմանի հետ կապված կա համակարգային խնդիր, այս թեմայով խորհրդարանում տեղի ունեցած փակ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբիելյանը:
Վիլեն Գաբրիելյանը տեղի ունեցածը որակեց կրիմինալ միջադեպ:
«Սովորական կրիմինալ միջադեպ է, որովհետև տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանը ապօրինի հատում, որի շրջանակում նաև ունեցել ենք դեպք հրազենի օգտագործման և այո, ինքը ինքը ոչ սովորական է, քանի որ փաստացի այլ երկրի քաղաքացի է դեպքի հեղինակը, Էդ առումով այդքանով ա անսովոր»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ Գաբրիելյանն ընդգծեց, որ այնուամենայնիվ սահմանային գոտում խնդիրներ կան:
«Մեր գերատեսչության մեր գործընկերները, իհարկե, ընդունում են, որ մենք ունենք խնդիրներ և մեր խնդիրը հենց դա ա, եղած դեպքի վերաբերյալ արձանագրված խնդիրները վերլուծել և էդ խնդիրները շտկել, որպեսզի հնարավորինս կարողանանք նմանատիպ դեպքերը զսպել կամ ռիսկերը կառավարել», - պնդել է նա:
Չբացառելով, որ առաջիկայում էլ կարող են լինեն նմանատիպ դեպքեր, Վիլեն Գաբրիելյանն ասալ է, որ նմանատիպ դեպքերը կարող են տեղի ունենալ ներկայումս այն պատճառով, որ Հայաստան-Ադրբեջան սահմանն ամբողջությամբ սահմանազատված չի:
Փակ քննարկմանը մասնակցել են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Գաբրիելյանի գնահատմամբ՝ ընդդիմադիրներն իրենց հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ են ստացել։
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ասել է՝ մենք հնչեցրինք մեր մտահոգությունները, ուժայինները տվեցին պատասխաններ: Որոշ հարցերի վերաբերյալ ես այլ մոտեցումներ ունեմ:
Քննարկմանը ներկա են եղել պաշտպանության և ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենն ու Քննչական կոմիտեի նախագահը։ Նրանք, սակայն, լրագրողների հետ չեն խոսել:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է