Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է «Տիեզերքում ազատության ամերիկյան հռչակագիրը»՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն պետք է առաջնորդի մարդկության առաջխաղացումը դեպի տիեզերք։
Փաստաթղթում ընդգծվում է ամերիկացիների՝ Արեգակնային համակարգը զարգացնելու և բնակեցնելու իրավունքը։ Թրամփը նաև վերահաստատել է մինչև 2028 թվականը ամերիկացի տիեզերագնացներին Լուսին վերադարձնելու և հետագայում Մարս ուղարկելու նպատակը։
«Տիեզերքում առաջնորդող երկիրը կձևավորի մարդկության ապագան»,- ասվում է հռչակագրում։ Թրամփը շեշտել է նաև ԱՄՆ առևտրային տիեզերական ոլորտի դերը՝ հայտարարելով, որ այն օգնում է ապահովել «ԱՄՆ հավիտյան գերակայությունը տիեզերքում»։ Հռչակագիրը, սակայն, չի նախատեսում նոր տիեզերական ծրագրեր կամ լրացուցիչ ֆինանսավորում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է