16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Սպորտ
«Ֆիլադելֆիա Սիկսերսի» նորեկ Լեբրոն Ջեյմսը դարձել է առաջին բասկետբոլիստը, ով Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում 16 հազար և ավելի դիպուկ նետում է կատարել խաղից, հաղորդում է NBA-ի մամուլի ծառայությունը:
41-ամյա ամերիկացի բասկետբոլիստը ռեկորդը սահմանել է «Դետրոյտ Պիստոնսի» դեմ խաղում (112:106): Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսը NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն է: Նա անցած մրցաշրջանի վերջում «Լոս Անջելես Լեյքերսից» է տեղափոխվել «Ֆիլադելֆիա Սիկսերս»:
Ջեյմսը NBA-ում նորամուտը նշել է 2003 թվականի հոկտեմբերին։ Նախկինում նա խաղացել է նաև «Մայամի Հիթում» ու «Քլիվլենդ Կավալերսում»։ Նա NBA-ի քառակի չեմպիոն է ու 4 անգամ ճանաչվել է լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է