Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի Ռամա
Աշխարհ
«Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ, և դրա ապացույցները կան»։
Այս մասին հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։
«Օտարերկրյա ուժերի ներգրավվածությունը բողոքի ցույցերին (հունիսից մինչև այսօր) իրականություն է։
Ես երբեք չեմ ասել, որ Իրանն է կազմակերպել այս բողոքի ցույցերը։ Ես ասել եմ, որ Թեհրանի հանցավոր ռեժիմի մատը խառն է այստեղ, և մենք դրա ապացույցներն ունենք։
Եվս մեկ անգամ թույլ տվեք հստակեցնել. ոչ մի դեպքում չի կարող փողոցային բողոքի ցույցերով պարտադրվել ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետի հրաժարականը, որը տիրապետում է ժողովրդի մանդատին»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է