Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համար
Աշխարհ
Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ հողատարածքների տրամադրման վերաբերյալ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Նիկիտինը։
Փաստաթղթերը ստորագրվել են Թեհրանում։ Դրանց համաձայն՝ ռուսական «Կասպիան սերվիսեզ» կազմակերպությանը և իրանական CDTIC ընկերությանը հասանելիություն է տրամադրվել երկաթուղու ամբողջ երթուղու երկայնքով գտնվող հողատարածքներին՝ նախնական ինժեներական հետազոտություններ իրականացնելու նպատակով։ Ստորագրվել է նաև պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր։
Նիկիտինի խոսքով՝ հողատարածքներն արդեն փոխանցվել են, ինչը հնարավորություն կտա շարունակել ինժեներական հետազոտություններն ու երկարաձգել անհրաժեշտ աշխատանքների ժամկետները:
Նա նշել է, որ այս տարի ռուս մասնագետներն արդեն կառուցել են հենակետային գեոդեզիական ցանց և իրականացրել օդալուսանկարահանում։ Ներկայումս կատարվում են հիդրոօդերևութաբանական հետազոտություններ և տեղագրական նկարահանումներ։
Երկաթուղու այդ հատվածը կդառնա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասը, որը Եվրոպայի հյուսիսը կապում է Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի երկրների հետ՝ Ռուսաստանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջոցով։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է