Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը
Աշխարհ
Շվեդիայի իշխանությունները ևս վեց ամսով երկարաձգել են սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող անվտանգային սպառնալիքները։ Կառավարությունը հայտնել է, որ այդ որոշումը կայացվել է համակողմանի գնահատման հիման վրա։ Այդ մասին տեղեկացնում է Deutche Welle-ը:
«Այդ գնահատականը կապված է նախևառաջ անվտանգային իրավիճակի հետ, որն առաջացել է Ուկրաինայի տարածք Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման հետևանքով։ Դա հանգեցրել է նաև հիբրիդային սպառնալիքների ի հայտ գալուն Շենգենյան գոտու ներսում»,- ասված է հայտարարության մեջ։
Ինչպես և նախկինում, Շվեդիայի ոստիկանությունն ինքնուրույն կորոշի սահմանային ստուգումների վայրերն ու ընթացակարգերը, և այդ ստուգումները կինտենսիվանան՝ հասարակական կարգն ու ներքին անվտանգությունն ապահովելու նպատակով։
Շվեդիայում սահմանային հսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 12-ին՝ նախորդ մանդատի ժամկետի ավարտից հետո, և կգործի մինչև 2027 թվականի մայիսի 11-ը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է