Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»
Իրան
Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
«Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի մասին։ Նրա խոսքով՝ ինքը նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այդ «կարմիր գիծը», «նրանց ոտքերը կկոտրեն»։
Վելայաթին ընդգծել է, որ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի արտաքին քաղաքականությանն ու ազգային շահերին վերաբերող ռազմավարական սկզբունքները Իրանի համար «կարմիր գիծ» են։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է