Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով։
«Վոլոդիմիր Զելենսկու՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ մենք հնարավորություն ունեցանք մանրամասն քննարկելու այդ հարցերը։ Մենք Զելենսկուն բացատրեցինք, թե որքան կարևոր է դիվանագիտական քայլեր ձեռնարկել բանակցությունների միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար: Թուրքիան անում է և շարունակելու է անել հնարավորը՝ խաղաղության ճանապարհը բացելու համար»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ մինչ Պուտինի հետ հանդիպումը Թուրքիայի ներկայացուցիչները, առաջին հերթին՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, շփումներ կանցկացնեն իրենց գործընկերների հետ և ռուսական կողմին կպատրաստեն այդ բանակցություններին:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է