ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում
Հասարակություն
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2026 թվականին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում իրականացրել է պլանային 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում (հիմնական կասեցումները տրվել են ԱՑԽՄ ցուցանիշով, ինչը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Միաժամանակ իրականացվել է արտապլանային 86 ստուգում, որոնցից 37-ում հայտնաբերվել են խախտումներ (այստեղ ներառված են նաև վերստուգումները (մեկ կազմակերպությունում կարող է լինել մի քանի վերստուգում՝ կախված լաբորատոր փորձաքննության արդյունքներից))։
Հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները և կասեցումները հրապարակվել-հանրայնացվել են:
Ինչ վերաբերում է կաթնամթերքի շուկայում վերջերս անցկացված անկախ փորձաքննությանը, որի արդյունքում 11 ընկերությունների արտադրանքներում արձանագրվել էին մանրէաբանական անհամապատասխանություններ, ապա դրանց մասին հրապարակումը ևս ընդունվել է որպես ահազանգ և այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ: Արդյունքները կհրապարակվեն:
Սպառողի անվտանգության ապահովումը մեր առաջնահերթությունն է, Տեսչական մարմինն աշխատում է հրապարակային և թափանցիկ, սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված յուրաքանչյուր խախտում և անհամապատասխանություն անմիջապես հանրայնացվում է»:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է