NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը» Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև Ռուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը» Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ 

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Քաղաքական

2027 թվականին մասսայական սպորտի ծրագրին նախատեսվում է հատկացնել 12.92 մլրդ դրամ, ինչը 134.8 տոկոսով գերազանցում է 2026 թվականի ցուցանիշը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայցման ժամանակ այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի ֆինանսավորման առաջնահերթությունները, նոր ծրագրերն ու Հայաստանում անցկացվելիք միջազգային խոշոր մարզական միջոցառումները։

Ըստ նախարարի՝ սպորտի ֆինանսավորման աճը վերջին տարիներին եղել է պետական շարունակվող քաղաքականություն․ 2021-2025 թվականներին ոլորտի փաստացի ծախսերը կրկնապատկվել են՝ հասնելով 8.4 մլրդ դրամի։

Լողի, դահուկային սպորտի ու հրաձգության անվճար պարապմունքներ մարզերի դպրոցականների համար

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է մարզերում երեխաների համար սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը։

«Մարզերում ներդրվել է դպրոցականների լողի անվճար պարապմունքների ծրագիր մասնավոր լողավազաններում։ Այժմ մարզաձևերի շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նաև դահուկային սպորտն ու հրաձգությունը։ Այս մարզաձևերի ուսուցումը կֆինանսավորվի պետական միջոցներով, և մեր երեխաները կունենան սպորտով զբաղվելու ավելի մեծ հնարավորություններ»,- նշել է նախարարը։

Միաժամանակ կշարունակվեն Վարչապետի հովանու ներքո անցկացվող դպրոցականների մրցաշարները։

4.9 մլրդ դրամ՝ մարզադպրոցների շենքային պայմանների բարելավմանը

Շարունակվելու են նաև մարզական ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները։ 2027 թվականին մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար նախատեսվում է 4.9 մլրդ դրամ։ Աշխատանքներ կիրականացվեն 8 մարզական հաստատությունում, ևս 10-ի համար կմշակվեն նախագծային փաստաթղթեր։

Միջազգային ինչպիսի՞ խոշոր առաջնություններ կհյուրընկալի Հայաստանը

Անդրադառնալով միջազգային մրցաշարերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով։

Հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որոնց նախատեսվում է շուրջ 50 երկրի մասնակցություն։ Մինչ խաղերի մեկնարկը՝ Երևանում տեղի կունենա ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովը, իսկ Ֆրանկոֆոնիայի խաղերից անմիջապես հետո կմեկնարկեն Համահայկական խաղերը։

Բացի այդ՝ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը՝ ձմռանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը՝ գարնանը և ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը՝ աշնանը։

Քննարկվում են նաև բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության, սպորտային պարերի աշխարհի առաջնության, մինչև 21 տարեկանների, երիտասարդների և պատանիների վարկանիշային մրցումների, ինչպես նաև լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորությունները։

«Այս առաջնությունները մեր երկիրը միջազգային մարզական քարտեզում դիրքավորելու շատ կարևոր նախաձեռնություններ են։ Մենք արդեն տեսնում ենք, որ մեր երկրի վարկանիշը սպորտի ոլորտում գնալով ամրապնդվում է, և յուրաքանչյուր հաջորդ համագործակցություն շատ ավելի մեծ վստահությամբ է վերապահվում մեր երկրին»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

2.47 մլրդ դրամ՝ բարձր նվաճումներ ունեցող և հեռանկարային մարզիկների խրախուսումը

Բարձր նվաճումներ ունեցող և հեռանկարային համրվող մարզիկների խրախուսումը կշարունակվի՝ այդ նպատակին ուղղելով շուրջ 2.47 մլրդ դրամ։ Օլիմպիական խաղերի նախապատրաստման ծրագրի շրջանակում մարզիկները կշարունակեն ստանալ ամենամսյա ֆինանսական աջակցություն՝ մարզումներին և մրցումներին նախապատրաստվելու համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերել
Ամենադիտված