Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի
Աշխարհ
Իսպանիան Ուկրաինային կտրամադրի 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ։ Այս մասին նոյեմբերի 5-ին Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են օգնության փաթեթի բովանդակությունը և Ուկրաինայի պաշտպանության ոլորտի առավել հրատապ կարիքները։
Զելենսկին նաև հանդիպել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար։ Նա ընդգծել է հակաօդային պաշտպանության համակարգերի համար լրացուցիչ հրթիռների անհրաժեշտությունը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի պատասխանատվության ենթարկման մեխանիզմները, հատուկ տրիբունալի ստեղծումը և Ուկրաինային փոխհատուցումների տրամադրման հարցը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է