Ռուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն է
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն է։
The New York Times-ին տված հարցազրույցում Ռուբիոն ասել է, որ լավագույն դեպքում Բոլիվարյան Հանրապետությունում ընտրությունները կանցկացվեն 2027 թվականին։ Սակայն նա չի երաշխավորել, որ դա տեղի կունենա Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտից առաջ՝ նշելով, որ Վենեսուելան դեռ պետք է մի քանի կարևոր քայլեր ձեռնարկի քվեարկությունը հնարավոր դարձնելու համար։
Թրամփի նախագահական ժամկետն ավարտվում է 2029 թվականի հունվարի 20-ին։ Մայիսին ԱՄՆ էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Վենեսուելայում ընտրությունները կանցկացվեն Թրամփի ժամկետի ավարտից առաջ։ Ամերիկացի առաջնորդն ինքը հոկտեմբերի սկզբին Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու համար դեռ շատ վաղ է։
Բոլիվարյան Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, ընդգծել է, որ երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն այն ժամանակ, երբ նրա ժողովուրդը ճիշտ կհամարի, այլ ոչ թե այն ժամանակ, երբ նրանց դա կհրամայեն դրսից։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է