Մասկը արձագանքել է Զելենսկու՝ Starlink-ի հետ կապված հայտարարություններին
Աշխարհ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը արձագանքել է Վլադիմիր Զելենսկու՝ Starlink-ի հետ կապված հայտարարություններին։
Նա վերահրապարակել է X սոցիալական ցանցում գրառումը, որում պնդվում է, որ SpaceX-ը սխալ է թույլ տվել՝ Ուկրաինային ուղարկելով հազարավոր անվճար Starlink արբանյակներ և ամսական միլիոնավոր դոլարներ վճարելով դրանց սպասարկման համար հակամարտության սկզբում։
«Այն, ինչ սկսվեց որպես ինտերնետ հասանելիություն քաղաքացիական անձանց համար, դարձավ ինքնավար անօդաչու թռչող սարքերի հիմքը։ Եվ հիմա մամուլում ծաղրի է ենթարկվում յուրաքանչյուր ոք, ով դեմ է դրանց ռազմական օգտագործմանը», - ասվում է գրառման մեջ։
Անցյալ ամիս Կիևը պնդում էր, որ Starlink-ի և դրա ռազմական տարբերակի՝ Starshield-ի գործունեությունը զգալիորեն սահմանափակվել է։ Իր հերթին, Մասկը մեղադրել է Ուկրաինայի զինված ուժերին արբանյակային համակարգի օգտագործման պայմանները խախտելու մեջ։ Նա նաև հայտարարել է, որ եթե Կիևը անջատվի համակարգից, ուկրաինական առաջնագիծը անմիջապես կփլուզվի։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է