Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել է
Հասարակություն
Նոյեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Կոտայքի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված թաղամասի 220 շենքի 4-րդ բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա Հայկազ Հ.-ի դին։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Կոտայքի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Վ. Խաչատուրյանի, և ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Դանիելյանի գլխավորությամբ, ճիշտ և գրագետ աշխատանքների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 1-ին նշված բնակարանում Հայկազ Հ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ 62-ամյա Մայիս Գ.-ն և Սևան քաղաքում հաշվառված 46-ամյա Ալիկ Մ.-ն նշված տանը հացկերույթ են ունեցել օգտագործելով նաև ոգելից խմիչք, որի ժամանակ էլ կենցաղային հարցերի շուրջ նրանց միջև առաջացել է վիճաբանություն, ինչի ժամանակ էլ փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել, որի ժամանակ, ըստ օպերատիվ տվյալների, Ալիկ Մ.-ն ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Հայկազ Հ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչը հետո դարձել է մահվան պատճառ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով պարզել են՝ որտեղ է գտնվում կասկածյալ Ալիկ Մ.-ն, և մեկնելով նշված հասցե, որը Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասն է, հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Հրազդանի բաժին, ինչից հետո նրան կազմված փաստաթղթերով ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Քննիչի որոշմամբ Ալիկ Մ.-ն ձերբակալվել է։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է