Մահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով» Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Դատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում Ասիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել Միածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպան Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է 

Ասիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել

Աշխարհ

Ասիական տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը նոյեմբերի 6-ին կտրուկ անկում են գրանցել՝ հետևելով Ուոլ Սթրիթում արձանագրված վաճառքների ալիքին։ Ներդրողների մտահոգությունները կապված են ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո արհեստական բանականության ոլորտում հնարավոր խստացված կարգավորումների հետ։ Այս մասին հայտնում է France 24-ը։

Առևտրային նստաշրջանի սկզբում ամենամեծ կորուստներն արձանագրվել են Սեուլի և Տոկիոյի բորսաներում։ Ներդրողները սկսել են վաճառել տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը՝ մտահոգվելով ոլորտի հետագա զարգացման հեռանկարներով։

ԱՄՆ-ում տվյալների կենտրոնների կառուցման դեմ լայն դժգոհություն կա, և միջանկյալ ընտրություններում հաղթած մի շարք թեկնածուներ խոստացել են սահմանափակել նման նախագծերը։ Ներդրողների մտահոգություններն ավելի են խորացել նաև սենատոր Բեռնի Սանդերսի՝ տվյալների կենտրոնների կառուցման ազգային մորատորիում սահմանելու առաջարկից հետո։

Վերլուծաբանների խոսքով՝ շուկայի վրա ազդել են նաև ոլորտում ընկերությունների կատարած հսկայական ներդրումների վերադարձի ժամկետների վերաբերյալ անորոշությունը, փոխառությունների արժեքի աճը և մի շարք ընկերությունների չափազանց բարձր գնահատումները։

Նյու Յորքի Nasdaq ինդեքսը նվազել է 5.5 տոկոսով՝ գրանցելով ամենամեծ մեկօրյա անկումը 2025 թվականի ապրիլից ի վեր։ S&P 500-ը կորցրել է ավելի քան 4 տոկոս, իսկ Dow Jones-ը՝ ավելի քան 3 տոկոս։

Անկումը շարունակվել է նաև ասիական շուկաներում։ Սեուլի բորսայի Kospi ինդեքսը որոշ պահերի նվազել է գրեթե 9 տոկոսով։ SK hynix-ի բաժնետոմսերը էժանացել են 10 տոկոսով, իսկ Samsung-ինը՝ 8 տոկոսով։

Տոկիոյի բորսան նվազել է 7 տոկոսով։ Kioxia-ի և SoftBank-ի բաժնետոմսերը կորցրել են ավելի քան 10 տոկոս, իսկ Advantest-ինը՝ ավելի քան 8 տոկոս։ Taiwan Semiconductor Manufacturing Company-ի (TSMC) բաժնետոմսերի 7 տոկոս անկման ֆոնին Թայվանի Taiex ինդեքսը նվազել է շուրջ 8 տոկոսով։

Ավելի քան 1 տոկոս անկում է գրանցվել նաև Հոնկոնգի, Շանհայի, Սիդնեյի և Սինգապուրի բորսաներում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուկաների անկման պատասխանատվությունը վերագրել է դեմոկրատներին՝ Truth Social սոցիալական ցանցում գրելով, որ այն տեղի է ունեցել ընտրություններում նրանց հաղթանակի պատճառով։

Միևնույն ժամանակ, նավթի գները կրկին աճել են՝ շարունակելով նախորդ օրը սկսված վերելքը։ Ներդրողները հետևում են նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև զարգացումներին, քանի որ երկու երկրների ղեկավարներն ավելի վաղ հայտնել էին բանակցություններում առաջընթացի մասին։

Օրվա ընթացքում սպասվում է նաև ԱՄՆ զբաղվածության վերաբերյալ տվյալների հրապարակումը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի վերանայի իր միջուկային ծրագրի առաջարկները առանց ԱՄՆ-ի համաձայնությանԹրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով»Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Կուբան մտադիր է պաշտպանել անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի ճնշմանԴատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց
Ամենադիտված