ԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերը
Հայաստան
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը։ Մինչև 2031 թվականը նախատեսվում է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկել ևս 5 հուշարձան կամ հուշարձանախումբ։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով մշակույթի ոլորտի հիմնական ձեռքբերումներն ու առաջնահերթությունները։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկումը ոչ միայն միջազգային ճանաչելիության, այլև կառավարման որակի բարձրացման հնարավորություն է, քանի որ կարևոր պայմաններից է նաև հուշարձանների պատշաճ կառավարման համակարգի առկայությունը»,- ընդգծել է նա։
Նախարարության փոխանցմամբ, ներկայում աշխատանքներ են իրականացվում պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի մարզի ժայռափոր բնակավայրերի հայտերի մշակման ուղղությամբ։ Նախատեսվում է առաջադրել նաև հայկական ամրոցներից մեկը: Շարունակվում են նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման աշխատանքները։ Առաջիկա տարիներին նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում ընդգրկման ներկայացնել ևս երկու տարր։
Անդրադառնալով արդեն արձանագրված արդյունքներին՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունը Արփա գետի կիրճում» հայտը, ինչպես նաև Իրանի հետ համատեղ ներկայացված՝ անձրևի և ջրի հետ կապված ավանդույթներին վերաբերող հայտը, որը հնարավորություն է տալիս միջազգային հարթակում հանրահռչակելու նաև Վարդավառի հայկական ավանդույթը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է