Որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել է աղետով․ Փաշինյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմ Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալով Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն Սանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համար Հայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցը 

Հայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում մասնակցել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի առաջին աշխատանքային օրվա պաշտոնական մեկնարկին։

Վարչապետը ողջունել է գագաթնաժողովի մասնակիցներին և ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետության մասին է. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն այն մասին է, որ պետությունն ամենակարևոր բանն է, որ մենք՝ որպես ժողովուրդ, կարող ենք ունենալ։ Չկա պետությունից ավելի կարևոր բան, և մեր բոլոր ջանքերը, գործողությունները,  նպատակներն ու պատկերացումները կապված են և կապված պետք է լինեն պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, նրա շահերի, հարատևության տեսլականի հետ»։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է  պետության հարատևության տեսլականը՝ պետությունը պետք է զարգացնել և  դարձնել իր քաղաքացիների համար անվտանգության, բարեկեցության, ազատության գործիք, որը պետք է փոխանցել սերնդեսերունդ։

Երկրի ղեկավարը, անդրադառնալով գաղափարախոսության վերաբերյալ քննադատություններին, ընդգծել է. «Միշտ լսում ենք այդ քննադատությունները և փորձում ենք արձագանքել դրանց՝ այն համարելով նաև կարևոր փորձություն հենց Իրական Հայաստանի գաղափարախոսության համար։ Եթե գաղափարախոսությունը պատրաստ է և կարող է պատասխանել հարցերին, նշանակում է այն կենսունակ է, իսկ եթե կան հարցեր, որոնց չի կարող պատասխանել և առաջիկայում այդ հարցերը չեն ձևավորվի, չեն ձևակերպվի՝ նշանակում է գաղափարախոսության կենսունակության հետ կապված ինչ-որ խնդիր կա»։

Ինչ վերաբերում է այն  քննադատությանը, որի համաձայն գաղափարախոսության նպատակն է նենգափոխել մեր ինքնությունը, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք ոչ միայն համաձայն չենք այդ ձևակերպման հետ,  այլև ընդհակառակը՝ համոզված ենք, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու մասին է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը արձանագրում է՝ մեր պետությունը մեր ինքնությունն է և ընդհակառակը՝ մեր ինքնությունը մեր պետությունն է»։

Վարչապետի դիտարկմամբ՝ մենք պետք է մեր պետությունը ընկալենք որպես հայրենիք և հայրենիք համարենք մեր պետությունը։ Ըստ նրա՝ սա է լավագույն մոդելը, որը մեզ կառաջնորդի դեպի լավագույն պետություն։ Երկրի ղեկավարի խոսքով՝  Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենվում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, որը 29 743 քառակուսի կիլոմետր է։

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարող է առաջարկել Հայաստանի Հանրապետությունը սփյուռքին. «Հայաստանի Հանրապետությունը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքն իրեն։  Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն է առաջարկում սփյուռքին՝ որպես հայրենիք, որը պետություն է՝ իր բոլոր ատրիբուտներով։ Այդ հայրենիքը սփյուռքին առաջարկում է սեր, բայց նաև հարգանք, հարգանք, բայց նաև սեր։ Եվ այս է պատճառը, որ մենք ասում ենք՝ քաղաքացին պետք է սիրի հայրենիքը, քաղաքացին պետք է սիրի պետությունը, պետությունը պետք է սիրի քաղաքացուն։

 

Այսօր Հայաստանի Հանրապետությունը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները, և ես ուրախ եմ արձանագրել, որ մենք վերջին տարիներին ձևավորել ենք և ձևավորում ենք նոր ինստիտուտ՝ ունենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ։ Եվ ինչպես գիտեք, նաև մենք արդեն համայնքներում ունենք տասնյակից ավելի Սփյուռքի գործերի հանձնակատարներ, որոնց մենք ընկալում ենք և որոնց գործառույթն է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ սփյուռքի հետ հարաբերություններում և սփյուռքի ուղերձները բերել Հայաստանի Հանրապետություն։ Եվ ես համոզված եմ, որ սա այն համակարգն է, որը ճշգրտորեն արտահայտում է հայրենիք-պետություն հարաբերությունները։ Բարի գալուստ Հայաստանի Հանրապետություն»։

 

Կառավարության ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին։

 

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-8-ն անցկացվող գագաթնաժողովին մասնակցում է 800 ներկայացուցիչ, որից 600-ը՝ սփյուռքից, իսկ 200-ը՝ Հայաստանից։ Գագաթնաժողովը միտված է Հայաստան–սփյուռք հարաբերությունների օրակարգային առանցքային հարցերի քննարկմանը, Հայաստանի և սփյուռքի միջև բազմակողմ համագործակցության ընդլայնմանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի զարգացման գործընթացներում, ինչպես նաև ՀՀ պետական առաջնահերթություններին համահունչ փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ Քառօրյա գագաթնաժողովի օրակարգում ներառված են պանելային, կլոր-սեղան և շրջանաձև քննարկումներ, Համաշխարհային հայկական էքսպո և բանախոսություններ՝ ժողովրդավարությանը, անվտանգությանը, կրթությանը, գիտությանը, արհեստական բանականությանը, ներդրումներին, բարեգործությանը, մշակույթին և մի շարք այլ ոլորտներին առնչվող։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել է աղետով․ Փաշինյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակըԷդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալովՈր մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՍանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համարՀայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցըՓայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստիԱրյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինչո՞ւ ենք ընթրիքից հետո կրկին բացում սառնարանը․ գիտնականները բացատրել են պատճառներըՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան (տեսանյութ) Իսպանիայում հրդեհից զոհված 9 բրիտանացու հարազատները պահանջում են հետաքննել ողբերգությունը Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունըԹեհրանը պնդում է, որ Իրանի հրթիռները կհասնեն Եվրոպա՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակմանԱրհեստական բանականության բումը բախվում է հանրային դիմադրության․ ինչ ցույց տվեցին ԱՄՆ ընտրություններըՀայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ GallupՌասել Բրենդի փառքի անկումը․ բեմից ու հեռուստատեսությունից՝ բռնաբարության համար մեղադրյալի աթոռՏեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով, սպասվում է նաև բուք․ ինչ եղանակ կլինի ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է Թրամփը ԱՄՆ միջանկյալ ընտրություններն անվանել է «կեղծված»«Տապակա» ռեստորանի մոտ կայանելու պատճառով վիճաբանություն է եղել, պայքարում են աշխատակցի կյանքի համարՖրանսիայում ավտոբուսի վթարի վայր ուղղաթիռ է ուղարկվել՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համարԹրամփը փորձում է ապագա նախագահներին զրկել Օվալաձև աշխատասենյակի կառուցվածքը փոխելու հնարավորությունիցԷրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը (տեսանյութ) Fox. ԱՄՆ-ը կարող է նոր գործողություն սկսել Իրանի դեմ նոյեմբերի 9-ինԵվրոպայում շուրջ 25 չվերթի ուղղություն է փոխվել ռումբի մասին կեղծ ահազանգերի պատճառովԿինը գործատուի գումարներով գնել է Rolex ժամացույցներ, Louis Vuitton-ի պայուսակներ և շքեղ առանձնատունՎթար․ որոշ ժամանակ գազ չի լինելու Եվրոպական մշակութային բացառիկ նմուշը՝ Նեբրայի երկնային սկավառակը, ներկայացվել է Պատմության թանգարանում Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ ԹովմասյանինՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչները Սպիտակ տանը մասնակցել են հրադադարի վերաբերյալ եռակողմ ասուլիսիՌուսաստանի սպառնալիքի և հիբրիդային ռիսկերի պատճառով Շվեդիան երկարաձգել է սահմանային վերահսկողությունըՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել. նրան և մոպեդը գտել են (տեսանյութ) Կալլաս․ ԵՄ որոշ երկրներ դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների խորացմանըՊուտինը հայտարարել է ֆինանսական կասկածելի գործարքների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասինՌուսաստանը հայտնել է Սև ծովում ուկրաինական բեռներ տեղափոխող նավին հարվածելու մասինԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերը Թրամփն ու Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ուղիներըՖրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին ԱՄՆ դեմոկրատները ձգտում են վերացնել Կանադայի նկատմամբ մաքսատուրքերըՄասկը արձագանքել է Զելենսկու՝ Starlink-ի հետ կապված հայտարարություններինՌյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետո
Ամենադիտված