Ֆրանսիայում ավտոբուսի վթարի վայր ուղղաթիռ է ուղարկվել՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համար
Արտակարգ Պատահար
Ֆրանսիայի արևելքում՝ Լիոնից հյուսիս-արևելք գտնվող Լեն քաղաքում, ուրբաթ առավոտյան աշակերտներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին։ Պաշտոնյաների տվյալներով՝ վթարի հետևանքով կան մի քանի տուժածներ․ փոխանցում է BBC-ն։
Քաղաքապետ Իվ Քրիստենը ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել է, որ ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ճանապարհի եզրին գտնվող խրամատը՝ բախվելով ծառին։
Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հաստատել է, որ վթարի մասնակիցները աշակերտներ են։ Նա իր աջակցությունն է հայտնել տուժած երեխաներին՝ նշելով, որ նման պատահարները հատկապես ծանր են, երբ դրանց զոհ են դառնում երեխաները։
Տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն հայտնել է, որ մեկնում է դեպքի վայր։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 07։00-ին։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Ծանր վնասվածքներ ստացած տուժածներին մասնագիտացված հիվանդանոց տեղափոխելու համար ուղղաթիռ է ուղարկվել։
Քաղաքապետի խոսքով՝ երկու մարդ սրտի կանգի մեջ է եղել։
Ավտոբուսի առջևի հատվածը զգալիորեն վնասվել է։ Դեպքի հանգամանքները և տուժածների վիճակը ճշտվում են։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է