Արյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջ
Արտակարգ Պատահար
Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգի երեք բնակավայրերում զինված հարձակումների հետևանքով 8 մարդ է զոհվել, ևս մեկ մարդ ծանր վիրավորվել է։ Ոստիկանությունն ու ժանդարմերիան կասկածյալին հայտնաբերելու լայնածավալ որոնողական գործողություն են իրականացնում։
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հարձակումները տեղի են ունեցել Իհսանիե շրջանում։ Այազինի գյուղի մերձակայքում հայտնաբերվել է երեք զոհի մարմին, ևս երեք մարդ սպանվել է Քըյըր գյուղի մոտ։ Յուքարըթանդար գյուղում վիրավորված երկու կանայք տեղափոխվել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը։
DHA գործակալության տվյալներով՝ ենթադրյալ հարձակվողը տեղաշարժվել է ավտոմեքենայով և օգտագործել պոմպային հրացան։ Հարձակումներից հետո նա փախուստի է դիմել։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կասկածյալի ինքնությունն արդեն պարզվել է, սակայն նրա որոնումները շարունակվում են։
Նահանգի իշխանությունները հաստատել են 8 մարդու մահը և հայտնել մեկ ծանր վիրավորի մասին։ Դեպքի առնչությամբ դատախազությունը հետաքննություն է սկսել։ Հարձակումների շարժառիթների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է