ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի բանակցություններ է վարել իրանցի քաղաքացիներին հայրենիք արտաքսելու հարցով։ Այս մասին վկայում են հինգշաբթի գաղտնազերծված դատական փաստաթղթերը, հաղորդում է Associated Press-ը։
Փաստաթղթերի համաձայն՝ հոկտեմբերի կեսերին ամերիկյան իշխանությունները հայտարարել են իրանցիներին երրորդ երկրի միջոցով Իրան վերադարձնելու ծրագրերի մասին։ Դատավոր Անա Ռեյեսը պարտավորեցրել է կառավարությանը արտաքսման ծրագիրը հաստատելուց 24 ժամ առաջ տեղեկացնել դատարանին, իսկ իրականացումից առնվազն հինգ օր առաջ՝ գրավոր ծանուցել։
Դատավորը կասկածի տակ է դրել մարդկանց անվտանգությունն այն երկիր վերադարձնելու հարցը, որը Թրամփն անվանել է ԱՄՆ-ի հակառակորդ։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, սակայն, հաստատել է, որ կառավարությունը մտադիր է կատարել արտաքսման որոշումները։
Դատական նյութերը նաև ցույց են տալիս, որ ամերիկյան իշխանությունները շարունակել են կապ պահպանել Իրանի պաշտոնյաների հետ՝ փոխանցելով ճամփորդական փաստաթղթեր և քննարկելով արտաքսման տարբերակները։
Դատական գործը կապված է հայցի հետ, որով Թրամփի վարչակազմին մեղադրում են ապաստան հայցողների գաղտնի տվյալներն Իրանի իշխանություններին փոխանցելու մեջ։ Հայցվորների պնդմամբ՝ դա կարող է վտանգել այդ մարդկանց անվտանգությունը և նրանց ենթարկել հետապնդումների։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հերքում է Իրանի կառավարությանը ապաստանի դիմումների նյութերը փոխանցելու մեղադրանքը։
Փաստաթղթերի համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերին և դեկտեմբերին, ինչպես նաև 2026 թվականի հունվարին կողմերը կազմակերպել են ավելի քան 100 մարդու վերադարձն Իրան։ Մինչ այդ նման արտաքսումները հազվադեպ էին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության և վերադարձող քաղաքացիների հնարավոր հետապնդումների վտանգի պատճառով։
Թրամփի վարչակազմը ներգաղթյալների է ուղարկել նաև երրորդ երկրներ, այդ թվում՝ Սալվադոր, Կոստա Ռիկա և Պանամա, նույնիսկ այն դեպքերում, երբ արտաքսվողները որևէ կապ չեն ունեցել այդ պետությունների հետ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է