Բելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականը
Աշխարհ
Բելգիայի թագավոր Ֆիլիպը մերժել է վարչապետ Բարտ դե Վևերի կառավարության հրաժարականը և հանձնարարել նրան շարունակել փոխզիջման որոնումները 2027 թվականի Բելգիայի բյուջեի վերաբերյալ, ասվում է պալատական հայտարարության մեջ։
«Թագավորը հանձնարարել է վարչապետին շարունակել բյուջեի շուրջ բանակցությունները», - ասվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում չի նշվում, թե այս անգամ ինչ ժամկետում պետք է կառավարությունը պատրաստի բյուջեն։
VTM հեռուստաընկերությունը հաղորդել է, որ թագավորի հետ խորհրդակցությունների ժամանակ «իշխող կոալիցիայի բոլոր հինգ կուսակցությունների ղեկավարները հաստատել են բյուջեի վերաբերյալ փոխզիջման հասնելու իրենց մտադրությունը»: Սա «արքայի կողմից կառավարության մանդատը երկարաձգելու որոշման պատճառն էր»։
Դե Վևերը հաստատել է, որ բյուջեի վերաբերյալ դեռևս փոխզիջում չկա՝ իր կոալիցիոն գործընկերների համաձայնության հասնելու անկարողությունը անվանելով «սարսափելի ձախողում»: Ռազմական ծախսերի աճի հետ մեկտեղ Բելգիայի կառավարությունը տարեկան բյուջեում բախվում է 10 միլիարդ եվրոյի դեֆիցիտի, ինչը պահանջում է կամ սոցիալական ծախսերի կրճատում, կամ հարկերի և վճարների բարձրացում: Իշխող կոալիցիայի անդամները չեն կարողանում համաձայնության գալ այն կոնկրետ ֆինանսական միջոցառումների շուրջ, որոնք նրանք պատրաստ են ձեռնարկել:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է