Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
Աշխարհ
«Ֆիգարո» թերթը հաղորդում է, որ Ֆրանսիայի արևելքում գտնվող Էն դեպարտամենտում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ օրը Ֆրանսիայի արևելքում գտնվող Լաոն կոմունայի մոտակայքում դպրոցական ավտոբուս է վթարի ենթարկվել։
«Երկու երիտասարդ, որոնցից մեկը անչափահաս է, զոհվել են, ևս 16-ը վիրավորվել են, որոնցից երեքը գտնվում են ծանր վիճակում», - գրել է թերթը՝ հղում անելով Էն դեպարտամենտի պրեֆեկտուրային։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսը բախվել է ծառին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է