Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ամերիկյան շփումները ռուսական կողմի հետ։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։
«Կանցլերը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ», - ասել է նա։ «Գերմանիայի կառավարությունը տեղեկացված է ԱՄՆ վարչակազմի բանակցությունների մասին», - ասել է Կոռնելիուսը՝ նշելով, որ «կանցլերը ներգրավված է ԱՄՆ նախագահի քննարկումներում»։
Նա չի մանրամասնել, թե Մերցի և Թրամփի զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ առաջնորդի և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հանդիպումից առաջ, թե հետո։
Կորնելիուսը պնդել է, որ Գերմանիան մասնակցում է Ուկրաինայի հարցում դիրքորոշումների համակարգման գործընթացին, այդ թվում՝ ԵՄ-ի (Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) շրջանակներում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է