Նեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանել
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրեական պետությանը տրամադրվող տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցությունը դադարեցնելու հայտարարությունը բացատրել է որպես օգնությունից գործընկերության անցում։
«Օգնությունից գործընկերության անցումը, որը նախաձեռնել են վարչապետ Նեթանյահուն և նախագահ Թրամփը, ցույց է տալիս երկկողմ հարաբերությունների ուժն ու բարդությունը, ինչպես նաև դրանց հարմարվելու և ժամանակի ընթացքում ամուր մնալու ունակությունը», - ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի կողմից X-ում հրապարակված հայտարարության մեջ։
Նեթանյահուի գրասենյակը նշել է, որ «ԱՄՆ ռազմական օգնությունը Իսրայելին միշտ եղել է երկկուսակցական համաձայնագրի արդյունք (հանրապետականների և դեմոկրատների միջև)»։
«Իսրայելն այն (ԱՄՆ ռազմական օգնությունը) օգտագործել է ինչպես իրեն պաշտպանելու, այնպես էլ Ամերիկային և Արևմուտքին սպառնացող թշնամիներին հակազդելու համար», - հայտարարել է վարչապետի գրասենյակը՝ հավելելով, որ «այսօր Իսրայելն ունի ուժեղ և կայուն տնտեսություն»։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է